Հայաստանը հանձնառու է՝ խթանելու կանանց հզորացումը կենսաբազմազանության պահպանման և որոշումների կայացման գործընթացներում. ԱՍՀ նախարար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է համատեղ ջանքերի և հանձնառությունների դերը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հետևանքով առաջացած մարտահրավերների դիմագրավման ու արդյունավետ արձագանքման գործում։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ շատ դեպքերում կանայք առավել խոցելի են նաև շրջակա միջավայրի փոփոխություններով պայմանավորված՝ շեշտելով ժամանակին ու հասցեական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Իր ելույթում նախարարը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը՝ խթանելու կանանց հզորացումը կենսաբազմազանության պահպանման և որոշումների կայացման գործընթացներում. այս համատեքստում նա ընդգծել է COP16-ի ունեցած առանցքային դերը։ 

«Անհրաժեշտ է որդեգրել ներառական և ճկուն մոտեցում՝ սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ, որոնք կլինեն նաև COP17-ում Հայաստանի նախագահության հիմքում: Այն նախատեսվում է անցկացնել՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը և լսել յուրաքանչյուրի դիրքորոշումն ու մոտեցումը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։ 

Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է նաև COP17-ի կարևորությունը Գենդերային գործողությունների ծրագրի վերանայման համատեքստում՝ նշելով, որ այն հնարավորություն կստեղծի լիարժեք գնահատել ոլորտում առկա իրավիճակը և առաջարկել արդյունավետ լուծումներ։

 

Հայերեն Español

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան