Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագը ԵԱ-ի հիմնական փուլ դուրս գալը երազանքի իրականացում է համարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագը ԵԱ-ի հիմնական փուլ դուրս գալը երազանքի իրականացում է համարում

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանն անդրադարձել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ընտրանու Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիր նվաճելուն:

«Չեմ էլ հիշում, թե որքան ժամանակ է, որ սպասում էինք այս պահին, Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր: Մենք ամբողջ թիմով անվերապահորեն հավատում էինք, որ կարող ենք հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մեզնից պահանջվում էր 100 տոկոսով նվիրվել, ինչը մենք արեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Սանոսյանը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն և հաղթեց 4:2 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում