Սպորտ

Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հիմնական փուլ դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հիմնական փուլ դուրս գալու մասին

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիրը համարում է պատմական իրադարձություն երկրի համար: 

«Նախ ուզում եմ մեր ամբողջ ազգին շնորհավորել այս պատմական իրադարձության համար: Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար: Թիմային ոչ մի հավաքական երբևէ չէր նվաճել եզրափակչի ուղեգիր, ինչն արեց ֆուտզալի հավաքականը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նազարեթյանը:

Վերջինիս խոսքով` իր գլխավորած թիմի հաջողութունը կրկնակի անգամ ավելացնում է այն հանգամանքը, որը Հայաստանի հավաքականում հիմնականում հայեր են հանդես գալիս: 

«Միշտ ասել եմ, որ Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգրի օրը գալու է, և հիմա այդ օրն է: Ես հավաքականը գլխավորեցի 2002 թվականին և հիմնական փուլ դուրս գալու համար մեզնից պահանջվեց 23 տարի: Բայց այդ 23-ից 15 տարին մենք կորցրել ենք: Մենք ֆուտզալին ուշադրություն չենք դարձրել, հիմա այս արդյունքը կա մի քանի նվիրյալի շնորհիվ»,-առանձնացրեց նա:

Ռուբեն Նազարեթյանն ընդգծեց, որ հայկական ֆուտզալն առանձնակի ուշադրության է արժանացել միայն վերջին տարիների ընթացքում, երբ ֆեդերացիան սկսեց գլխավորել Արմեն Մելիքբեկյանը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն և հաղթեց 4:2 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում