Աշխարհ

Միջազգային քրեական դատարանը ձերբակալել է Ֆիլիպինների նախկին նախագահին

1 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանը ձերբակալել է Ֆիլիպինների նախկին նախագահին

Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ձերբակալվել է Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։

«Այսօր՝ 2025 թվականի մարտի 12-ին, 1945 թվականի մարտի 28-ին ծնված պարոն Ռոդրիգո Ռոա Դուտերտեն ձերբակալվել է ՄՔԴ-ի կողմից»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։

Ինչպես հիշեցրել է դատարանը, Դուտերտեն ձերբակալվել է Ֆիլիպինների իշխանությունների կողմից, համաձայն ՄՔԴ-ի հրամանի՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ ՄՔԴ-ի որոշմամբ ձերբակալված Ռոդրիգո Դուտերտեին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նիդեռլանդներում։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում