Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանում մարտի 12-ին ժամը 17:10-ին գրանցվել է երկրաշարժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հայտնում է, որ ցնցումն արձանագրվել է Երևանից 7 կմ հարավ-արևմուտք, հիպոկենտրոնի 13 կմ խորության վրա՝ 2.8 մագնիտուդ ուժգնությամբ:
Ցնցումները զգացվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում: