Հութիները սպառնում են վերսկսել հարձակումները իսրայելական նավերի վրա Գազային օգնություն տրամադրելու արգելքը չվերացնելու դեպքում
2 րոպեի ընթերցում
Amphibious assault ship USS Bataan (LHD 5) and dock landing ship USS Carter Hall (LSD 50), components of the Bataan Amphibious Ready Group and 26th Marine Expeditionary Unit deployed to the U.S. 5th Fleet area of operations to help ensure maritime security and stability in the Middle East region, sail together in the Red Sea, in this photo taken on August 8, 2023. U.S. Naval Forces Central Command / U.S. 5th Fleet/Handout via REUTERS ATTENTION EDITORS - THIS PICTURE WAS PROVIDED BY A THIRD PARTY
Եմենի «Անսար Ալլահ» խմբավորման հութիները հայտարարել են, որ իսրայելական նավերի մուտքը Կարմիր և Արաբական ծով, ինչպես նաև Բաբ ալ-Մանդեբի նեղուց կամ Ադենի ծոց արգելվում է։ Նրանք սպառնացել են հարձակում իրականացնել ցանկացած իսրայելական նավի վրա, որը կխախտի արգելքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Hurra լրատվականը։
Այս կերպ «Անսար Ալլահ» խմբավորումը փորձում է ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները:
Հութիների առաջնորդը նշել է, որ «խմբավորումը կվերսկսի իր ռազմածովային գործողություններն Իսրայելի դեմ, եթե Իսրայելը չորս օրվա ընթացքում չվերացնի Գազայի հատվածին օգնություն տրամադրելու արգելքը»։
«Իսրայելական նավերի նկատմամբ արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածի սահմանի անցումները չեն վերաբացվել, և մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի մուտքը չի թույլատրվել», - նշված է հայտարարության մեջ։
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 15-ամսյա ավերիչ պատերազմի հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ տարաձայնությունների ֆոնին Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում օգնության մատակարարումը դադարեցնելու մասին:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում առևտրային նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: