Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցեց Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Վասկևիչի հետ:

Եզրափակչում Էլմիրա Կարապետյանը զիջեց 13:15 հաշվով` դառնալով ԵԱ-ի փոխչեմպիոն:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 4 մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան, Հրաչ Բաբայան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում