Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի անտառտնտեսության նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր ու դրամական միջոցներ

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի անտառտնտեսության նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր ու դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝  «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝ 

  • Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը.
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող  բնակարանի 12,6 տոկոսը.
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը.
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ.Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը.
  • Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը,
  • 11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում