Աշխարհ

Աշխարհի միայն 7 երկիր է համապատասխանել ԱՀԿ-ի օդի որակի չափանիշներին

1 րոպեի ընթերցում

Աշխարհի միայն 7 երկիր է համապատասխանել ԱՀԿ-ի օդի որակի չափանիշներին

2024 թվականին աշխարհի միայն յոթ երկիր է համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված օդի որակի չափանիշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեյցարական IQAir ընկերության մոնիթորինգի տվյալները։ 

Սահմանված չափանիշին համապատասխանել են միայն Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Գրենադան, Էստոնիան և Իսլանդիան:

2024 թվականին աշխարհի ամենաաղտոտված օդով երկրներն են եղել Չադը և Բանգլադեշը, որտեղ ծխամշուշի միջին մակարդակը 15 անգամ ավելի բարձր է եղել ԱՀԿ-ի ուղեցույցներով սահմանված թվից (5 մգ/մ3)։ 

Այս երկու երկրներին աղտոտվածության մակարդակով հաջորդում են Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հնդկաստանը։

Միևնույն ժամանակ աշխարհի ամենաաղտոտված 20 քաղաքներից 12-ը բաժին են ընկնում Հնդկաստանին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում