Սպորտ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 11-ին Երևանի ժամանակով 21:45-ին կկայանա «Բարսելոնա»-«Բենֆիկա» խաղը: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ն: 

Կեսգիշերին միմյանց դեմ կմրցեն «Բայեր»-«Բավարիա» ( առաջին խաղ` 0:3), «Ինտեր»-«Ֆեյենորդ» (առաջին խաղ` 2:0), «Լիվերպուլ»-ՊՍԺ (առաջին խաղ` 1:0) թիմերը:

Մարտի 12-ին ժամը 21:45-ին կկայանա «Լիլ»-«Բորուսիա» խաղը (1:1), իսկ կեսգիշերին կմրցեն «Արսենալ»-«ՊՍՎ» (7:1), «Աստոն Վիլա»-«Բրյուգե» (3:1), «Աթլետիկո»-«Ռեալ» (1:2) թիմերը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում