Սպորտ

Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով:

 Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոն էր դարձել Լևիկ Միքայելյանը, իսկ բրոնզ էր նվաճել Խաչատուր Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում