ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը

4 րոպեի ընթերցում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կանանց միջազգային օրվա շրջանակում մասնակցել է «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը և հանդես եկել  ելույթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ միջոցառումը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի  դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը:

 Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` այն մարտահրավերները, որոնց ինքն է բախվում իր հանրային գործունեության շրջանակներում։

«Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար»,-ասել է Մանասյանը:

Նա անդրադարձել է  գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:

«Մեր հասարակությունում առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով:  Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,-նշել է Պաշտպանը։

 Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև վաղ կամ հարկադիր ամուսնությունների հետևանքներին, խոսել դրանց տարածվածության և բացասական հետևանքների, ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևորության մասին: 

«Բոլոր խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,-շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը:

Ելույթով հանդես են եկել նաև բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը և մարզիկ Նազիկ  Ավդալյանը: 

Միջոցառման շրջանակում  անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ  առաջնորդության մեջ. առաջնորդ կանայք  փոխում են աշխարհը» խորագրով: Խոսնակներն էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի  դեսպան Նիլակշի Սահա Սինհան,  ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական  համակարգող Ֆղանսուազ Ժակոբը,  նկարչուհի, արվեստագետ Արմինե  Թումանյանը, «Հայ մշակութային և  գիտական ընկերակցություն»  hիմնադրամի տնօրեն Լուսինե  Քասարջյանը և «էներգախնայողության  աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն  Աստղինե Պասոյանը: 

 

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին