Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում. ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է կանանց ու աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի էջից, ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։ Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կին կարող է լիարժեք իրացնել իր իրավունքներն ու հնարավորությունները։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը և այն հաղթահարելու գործընթացին, կանանց տնտեսական հզորացմանը, հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության խթանմանը: Մեր նպատակն է` ձևավորել իրավահավասարության վրա հիմնված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր կին կունենա արժանապատիվ պայմաններ իր ներուժը լիարժեք իրացնելու համար։

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը։ Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում, հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ։

Սիրելի՛ կանայք,

Մաղթում եմ ձեզ բարօրություն, անսպառ ուժ և նոր ձեռքբերումներ։ Թող այս օրվա նպատակը լինեն ոչ միայն շնորհավորանքները, այլև կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր հանձնառությունները»։

Հայերեն

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան