Մեր հորդորն է, որ կանայք շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակվել է Գարեգին Բ-ի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։ 

Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ, աստվածպարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի տարբեր ոլորտներում։

Այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական Մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին՝ նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին։

Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք և օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն և նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին և համայն ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ և ամենքի. ամեն»։

 

Հայերեն Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի