Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդիան Ուելս քաղաքում մեկնարկած մրցաշարի կանանց մենախաղի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 232-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսի հետ: 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ավանեսյանը հաղթել է երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում