Սպորտ

Հայաստանի սնոուբորդի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սնոուբորդի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են

Հայաստանի սնոուբորդի 2025 թվականի առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծաղկաձորում կայացած մեկօրյա պայքարից հետո Հայաստանի սնոուբորդի տղամարդկանց առաջնության հսկա ոլորովայրէջք մրցաձևի  հաղթողը  Նորիկ Թադևոսյանն է, երկրորդը Դավիթ Հովհաննիսյանն է, իսկ եռյակի վերջում Հրայր Առաքելյանն է: 

Կանանց պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Անի Գրիգորյանը, լավագույն եռյակում էին նաև Անի Հովհաննիսյանը և Գոհար Արզումանյանը:

Հայաստանի սնոուբորդի առաջնությունն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ: Այս տարի առաջնությանը մասնակցում էին 20-ից ավել մարզիկներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում