Սպորտ

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aeroflot Open 2025»-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aeroflot Open 2025»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին մրցելույթները «Aeroflot Open 2025» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Արամ Հակոբյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: 5,5 միավոր վաստակեց Մամիկոն Ղարիբյանը, իսկ 5-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանն ու Վահե Սուքիասյանը: 4,5 միավոր հավաքեցին Արսեն Դավթյանն ու Ռուդոլֆ Փաշիկյանը: Հայկ Մարտիրոսյանը վաստակեց միայն 3,5 միավոր:

«Aeroflot Open 2025»-ի մրցաշարի հաղթողը Յան Նեպոմնյաշչին է, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում