Սպորտ

«Ռեալ Սոսիեդադ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չպարզեցին հաղթողին. Եվրոպայի լիգայի այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Ռեալ Սոսիեդադ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չպարզեցին հաղթողին. Եվրոպայի լիգայի այլ արդյունքներ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Այաքս»-ը սեփական հարկի տակ ընդունելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին` զիջեց 1:2 հաշվով:

«Օլիմպիակոս»-ն արտագնա խաղում 3:0 հաշվով պարտվեց նորվեգական «Բուդյո Գլիմտ»-ին:

«Լացիո»-ն 1:2 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզեն»-ին: Նույն հաշվով «Ռոմա»-ն առավելության հասավ «Աթլետիկո»-ի նկատմամբ:

«Տոտենհեմ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմար»-ին:

«Լիոն»-ը 1:3 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուա»-ին: Նույն հաշվով շոտլանդական «Գլազգո Ռենջերս»-ը պարտության մատնեց «Ֆեներբախչե»-ին: «Ռեալ Սոսիեդադ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:  

Թիմերի երկրորդ հանդիպումները կկայանան մարտի 13-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում