ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության զանազան տարբերակներ առաջարկել, եթե ԵՄ-ն զինվորականներ ուղարկի Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ կլինի առաջարկելու օգնության զանազան տարբերակներ, եթե Եվրամիությունը զինվորականներ ուղարկի Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

«Բնավ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի մայրաքաղաքներում քննարկում են Ուկրաինա զորակազմ ուղարկելու հնարավորության հարցը: Սակայն մինչ օրս այդ զորակազմերը պաշտոնապես ներկա չեն այնտեղ: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրադրություն ստեղծել տարածաշրջանի մասշտաբներով: Նման ռիսկերի հայտնվելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նախատեսված շրջանակներում և, իհարկե, որոնք հավանության կարժանանան բոլոր անդամ պետությունների կողմից», - հայտնել է Թասմաղամբետովը։

Նրա խոսքով՝ Եվրամիության բնակչությունը կարող է հավանություն չտալ զորքեր ուղարկելու՝ երկրների կառավարությունների որոշմանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ նման իրավիճակը կարող է բեռ դառնալ հասարակության համար, նույնիսկ եթե այդ զորակազմերը գործի չդրվեն հարձակողական գործողություններում, այլ սկսեն կատարել ոստիկանական կամ հսկողական գործառույթներ:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը