ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով քննարկմանը

4 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մեկտեղելով ջանքերը հանուն հավասարության» խորագրով միջոցառման շրջանակում մասնակցել է պանելային քննարկման՝ «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած յհաղորդագրությունից, հիմնական խոսնակը Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան էր, խոսնակները՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվում են իրավահավասարության և հակախտրականության ոլորտին վերաբերելի տարբեր դիմումներ: Սակայն առավել շատ են մշտադիտարկումների արդյունքում վերհանվող դեպքերը: Հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ հանրային միջավայրում խտրական երևույթները որպես իրավունքների խախտում չեն էլ ընկալվում, իսկ իրավահավասարության ոլորտին առնչվող հանրային ընկալումները ձևախեղված են։ Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված, մասնավորապես՝ հարցերը վերաբերում են մատչելիության, զբաղվածության ապահովման խնդիրներին և այլն։ Հաճախ, համայնքահեն ծառայությունների բացակայության հետևանքով հաշմադամություն ունեցող երեխաների մայրերն առհասարակ զրկված են որևէ աշխատանքի ներգրավվելու հնարավորությունից՝ պայմանավորված երեխաներին խնամելու հանգամանքով»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:

«Հանրային ընկալման շրջանակներում գոյություն ունեն կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում` կրթական համակարգի միջոցով», - նշել է Պաշտպանը:

Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների հետ կապված հարցերին:

«Մենք ունենք ազգային փոքրամասնությունների համայնքներ, որտեղ տարածված են վաղ, հարկադիր ամուսնությունները: Այն աղջիկները, որոնք ամուսնում են վաղ տարիքում` ըստ էության, հարկադրաբար, դուրս են մնում պարտադիր կրթությունից, չեն ունենում կրթությունը շարունակելու հնարավորություն, առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Պետությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա և կարողանա ոչ միայն դեպքերի առկայության պարագայում հասցեավորել, այլ՝ կանխարգելել նշված խնդիրները»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

 Ամփոփելով` Պաշտպանը նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:

«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Այս տեսանկյունից կարևորում եմ նաև, որ պետությունը հնարավորինս արագ քայլեր ձեռնարկի իրավահավասարության մասին օրենքի ընդունման հետ կապված», - եզրափակել է Անահիտ Մանասյանը:

«ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵջեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործկացնությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից