Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Արարատ-Արմենիա»-ն ու «Փյունիկ»-ը հաղթեցին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Արարատ-Արմենիա»-ն ու «Փյունիկ»-ը հաղթեցին

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչի շրջանակներում կայացան «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա», «Փյունիկ»-«Լեռնային Արցախ» հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ուրարտու»-ն ընդունելով «Արարատ-Արմենիա»-ին` զիջեց նվազագույն հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի միակ գոլը խփեց Յենեն:

Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը  խոշոր` 7:2 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախ»-ին: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին` Թեմուր Ջիկիա (դուբլ), Մատաս Վարեյկա, Լեւոն Պետրոսյան (դուբլ), Տիգրան Գեւորգյան, Անտոն Բրատկով, իսկ «Լեռնային Արցախ»-ից` Իլյա Տրինկոն ու  Միլովանովիչը:

Գավաթի խաղարկության մյուս հանդիպումները կկայանան մարտի 6-ին: Միմյանց դեմ կմրցեն «Վան»-«Վեստ Արմենիա», «Գանձասար»-«Նոա» զույգերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում