Ադրբեջանը մտադիր է փակել երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։

«Այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի կառավարության կարծիքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչի ներկայիս գործունեությունն ավելորդ է։ Կառավարությունը կարծում է, որ ԿԽՄԿ-ի գործունեության համար այլևս որևէ պատճառ չկա։ 

Գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև խնդիրներ են եղել՝ նկատելով, որ  2020 թվականի սկզբին Կոմիտեն գրասենյակ էր բացել Ստեփանակերտում՝ առանց Ադրբեջանին ծանուցելու, իսկ դրանից հետո չէր փակել այն՝ չնայած ադրբեջանական կողմի զգուշացումներին։ 

Ադրբեջանական կողմը նաև հայտնել էր, թե տվյալներ ունի այն մասին, որ  մարդասիրական առաքելության քողի տակ ԿԽՄԿ գրասենյակը իբր «զբաղվել է մաքսանենգությամբ»։ Նշվում է, թե իբր «Սահմանապահ ծառայությունը (BPS) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքեր է հայտնաբերել»։

APA գործակալությունը նաև գրում է, թե մեկ այլ տեղեկություն էլ կապված է Կոմիտեի աշխատակիցների կողմից իբր «Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու հետ»։ 

Նշվում է, որ Բաքուն առաջարկել է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):

Ադրբեջանի կառավարությունից նշել են, որ դա չի նշանակում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ավարտ։ 

Հայերեն English Français Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ