Միացյալ Նահանգներ

Թրամփը «զորեղ ազդանշաններ» է ստացել ՌԴ-ից՝ խաղաղության պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը «զորեղ ազդանշաններ» է ստացել ՌԴ-ից՝ խաղաղության պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անխոնջ աշխատում է», որպեսզի վերջ դնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, որը «միլիոնավոր ուկրաինացիների և ռուսաստանցիների» կյանք է խլել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Կոնգրեսում ելույթում Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվայից ստացել է ազդանշաններ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին։

«Մենք լուրջ քննարկումներ ենք անցկացրել Ռուսաստանի հետ և ստացել ենք զորեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Մի՞թե դա հրաշալի չէր լինի։ Եթե ցանկանում ես վերջ դնել պատերազմներին, ուրեմն պետք է խոսես երկու կողմերի հետ», - ասել է Թրամփը։ 

Կոնգրեսում ելույթի ժամանակ Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից ստացել է նամակ  ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում