Սպորտ

«Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը հաղթել են ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը հաղթել են ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակիչ հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ասթոն Վիլա»-ն արտագնա խաղում 1:3 հաշվով առավելության հասավ «Բրյուգե»-ի նկատմամբ:

«Ռեալ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ատլետիկո»-ի նկատմամբ: 

«Արսենալ»-ը գերխոշոր հաշվով պարտության մատնեց ՊՍՎ-ին` 7:1:

Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Լիլ»-ը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը` 1:1:

Մարտի 5-ին ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակներում կկայանան «Ֆեյենորդ»-«Ինտեր» (հանդիպմանը մեկնարկը` 21:45-ին), ՊՍԺ-«Լիվերպուլ», «Բավարիա»-«Բայերն», «Բենֆիկա»-«Բարսելոնա» հանդիպումները: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում