Տնտեսություն

Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլի 1-ից կրկնակի կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլի 1-ից կրկնակի կբարձրանա

Կառավարության և օրենսդրական մարմնի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքերը՝ առանց ոլորտի գործունեության սահմանափակման։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ»,-նշեց Հայկ Սարգսյանը։

Ըստ նախագծի՝ բուքմեյքերական և շահումով խաղերի ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն կրկնակի բարձր տուրքեր, որոնք ուղղվելու են պետբյուջեի կարիքներին և կապիտալ ծախսերին։ 

Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ այս փոփոխությունները կարևոր են ոչ միայն բյուջետային մուտքերի ավելացման, այլև շահումով խաղերի գործունեության սոցիալական վնասները մեղմելու տեսանկյունից։ 

«Նաև կթոթափենք ինչ-որ մասով այն սոցիալական արհավիրքը, որ  այս ընկերությունները պատճառում են մեր հայրենակիցներին իրենց գործունեությամբ»,- եզրափակեց պատգամավորը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում