ՔՊ խմբակցությունը թեկնածություններ է առաջադրել Հաշվեքննիչ պալատի անդամի և առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնների համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովում մարտի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը:
Ըստ աղբյուրի՝ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
Կարդացեք հոդվածը` Русский