«Բարսելոնա»-ի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ. իսպանական ակումբն Ադրբեջանում ակադեմիա կբացի
1 րոպեի ընթերցում

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Azerisport կայքը։
Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ստորագրվելու է Ադրբեջանում «Բարսելոնա»-ի ակադեմիա հիմնելու մասին համաձայնագիր։ Ալիևն ու Լապորտան քննարկել են Ադրբեջանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև «Բարսելոնա»-ի հիմնադրվելիք ակադեմիայի գործունեությանը։
Ժոան Լապորտան Ալիևին նաև «Բարսելոնա»-ի անվանական մարզաշապիկ է նվիրել։
Կարդացեք հոդվածը` Русский