ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ընթացքում երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հանդես է եկել հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:

«Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՖՖ-ն կոչ է անում երկրպագուներին զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դրանք վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները