Մշակույթ

Հայաստանը պատվո հյուր է 13-րդ միջազգային դիզայն բիենալեում

5 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում: 

Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան-Ֆրանսուա Դինքջեանը և Էլուա Շաֆայը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կարևորելով տարբեր հարթակներում ժամանակակից արվեստին անդրադարձը՝ Սվետլանա Սահակյանը նշել է. 

«Կարևոր է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ցույց տալ նրանց ներուժը միջազգային հանրությանը: Այս առումով բիենալեն արվեստագիտական դաշտի մասին խոսելու լավագույն հարթակն է»:

Մասնավորապես՝ խոսելով Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային բիենալեի մասին՝ Սվետլանա Սահակյանն առանձնակի ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ամուր կապերը, որոնք, ըստ նրա, տարեցտարի ավելի են ընդլայնվում: Այս համատեքստում նա կարևորել է համադրողների համագործակցային աշխատանքը, որը լավագույնս կներկայացնի աշխարհում Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման միտումները: 

Նա նաև ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը, որը, մասնավորապես, խթանում է ինքնազբաղ արվեստագետների գործունեությունը:

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը: Այդ քաղաքականությունն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում նրանց ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով: Չէ որ ժամանակակից արվեստագետները հարստացնում են ոչ միայն մեր մշակութային ներկան, այլև ժառանգությունը»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: 

Եզրափակելով խոսքը՝ վարչության պետն ընդգծել է, որ բիենալեն նաև հայաստանաճանաչություն է, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճը  բարձրացնելու, այլազգիների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն:

Խոսելով ցուցադրությանը Հայաստանի մասնակցության և պատվո հյուր լինելու մասին՝ համադրող Ժան-Ֆրանսուա Դինքջեանը նշել է. 

«Մեր նպատակն է Հայաստանն իրական աշխատանքներով ներկայացնել և ցույց տալ, որ հայկական արվեստը նաև մերօրյա երիտասարդների ստեղծագործությունն է, որը կենդանի ռեսուրս է»: Նա ընդգծել է՝ Հայաստանի ժամանակակից ստեղծագործական դաշտը Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում կարևորվել է Սենտ Էտիենի և Կապանի քույր քաղաքներ հռչակումը:

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ ներկայացրել է ցուցադրության բովանդակությունն ու հայեցակարգը: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան 15 հայ ստեղծագործողի և արվեստի կառույցների միջոցով: Բոլորն էլ առաջնորդվել են այն եռանդով, ազնվությամբ ու ազատությամբ, որ բնորոշ է Հայաստանին»,- ասել է նա` հավելելով, որ ցուցադրության ձևավորողը Normal Studio-ն է: Նայիրի Խաչատուրեանի մեկնաբանմամբ՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից ստեղծագործողների վրա: 

«Արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը և Կամո Նիգարյանը  զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում: Ներկայացված աշխատանքները տեսողական ու պատմական հակակշիռ են ստեղծում հայ երիտասարդության ժամանակակից ստեղծագործություններին: Հայկական դիզայնը դուրս է գալիս արխիվներից: Անցյալը ներկա է՝ կանխատեսելու համար ապագան»,- մեկնաբանել է Նայիրի Խաչատուրեանը:

13-րդ միջազգային դիզայն բիենալեի թեման վերաբերում է ժամանակակից խնդիրների էությանը: 

Հայերեն العربية

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն