2 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի ազգային ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց - «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան - «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան -«Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան -«Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով -«Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով - «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան - «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան -«Երևան»
Գարեգին Մաշումյան -«Երևան»
Արթուր Պատատյան -«Երևան»
Միհրան Դերմենջյան -«Երևան»
Կարեն Խատուև -«Երևան»
Աղասի Եղիազարյան -«Երևան»
Համլետ Մանուկյան -«Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան -«Յունիսպորտ»
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ թիմի մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ 4 տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 10 միավոր, գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Առաջիկա երկու հանդիպումներում դրական արդյունք գրանցելու դեպքում Հայաստանի հավաքականը կզբաղեցնի առաջին հորիզոնականը և կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր: