Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակչում Խաչանովը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթից հետո` 7:6, 2:6, 6:4:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում