Սպորտ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

65kg FS - Vazgen TEVANYAN (ARM)
65kg FS - Vazgen TEVANYAN (ARM)

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Վազգեն Թևանյանը դարձել է Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր:

Հայ ըմբիշը մասնակցել է 70 կգ քաշայինների պայքարին և անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:

Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում