Emarat-ը և Sil Capital-ը ստորագրել են ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

4 րոպեի ընթերցում

Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից է, և SIL Capital-ը՝ Հայաստանի դիվերսիֆիկացված պորտֆելով առաջատար ընկերություններից մեկը, որի գործունեության ոլորտները ներառում է նաև նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառքը, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ռազմավարական հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը սահմանում է Emarat և SIL Capital ընկերությունների միջև համագործակցության շրջանակը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Emarat-ի բրենդի ներքո հանդես եկող ավտոմոբիլային և արդյունաբերական քսայուղերի տարածման հնարավորությունը Հայաստանում։

Կողմերը համագործակցաբար կաշխատեն սահմանել գործակցության համակողմանի շրջանակը՝ ապահովելով, որ փոխգործակցության բոլոր ասպեկտները համապատասխանեն որակի ու նորարարության ընդհանուր հանձնառությանը։ 

Քսայուղերի ոլորտից բացի, համաձայնագրով նախատեսվում է նաև  ուսումնասիրել միջազգային աճի հնարավորությունները, որտեղ շեշտադրվում է գործառնական գերազանցությունը, հայաստանյան ու միջազգային հաճախորդների համար բացառիկ արժեքի ապահովումն ու ոլորտի լավագույն փորձի կիրառությունը։

Emarat-ի գործադիր տնօրեն Ն.Գ. Ալի Խալիֆա Ալ Շամսին, ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշել է.

«Մենք ոգևորված ենք SIL Capital-ի հետ համատեղ հնարավորություններն ուսումնասիրելու համար, քանի որ այն ընկերություն է, որը կիսում է որակի և նորարարության մեր տեսլականը։ Միասին մենք ձգտում ենք հայաստանյան սպառողներին և բիզնեսներին արժեքահեն լուծումներ առաջարկել»։

SIL Capital-ի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մովսիսյանը հավելել է.

«Ուրախ ենք նոր համագործակցություն սկսել Emarat Petroleum-ի հետ։ Վստահ ենք, որ այս հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի և կնպաստի երկու ընկերությունների աճին՝ ամրապնդելով մեր գործընկերային կապերը»։

Այս գործընկերությունը ոչ միայն ընդլայնում է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև առևտրային կապերը, այլև փաստում երկու ընկերությունների՝ էներգետիկ կայուն գործունեության և շուկայի զարգացման հանձնառությունը։

Emarat-ի մասին․

Emirates General Petroleum Corporation (Emarat)-ը ԱՄԷ-ի առաջատար էներգետիկ մատակարարներից է, որը հիմնադրվել է 1980 թվականին՝ երկրի աճող էներգետիկ պահանջարկը բավարարելու համար։ Emarat-ը գործում է սպասարկման կայանների լայնածավալ ցանցով ԱՄԷ-ում՝ տրամադրելով որակյալ վառելիք, մանրածախ առևտրի և ավտոմոբիլային ծառայություններ, ինչպես նաև առաջարկելով առևտրային վառելիքի, բնական գազի և քսայուղերի ամբողջական տեսականի։

SIL CAPITAL–ի մասին․

SIL Capital ՍՊԸ-ն Հայաստանի տնտեսության զարգացման գործում առաջատար դիրք զբաղեցնող ընկերություն է։ Այն ներգրավված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող տասից ավելի ընկերությունների ռազմավարական կառավարման մեջ:

SIL Capital–ը հիմնադրվել է 2012 թ. Սուքիասյան ընտանիքի կողմից` նպատակ ունենալով ռազմավարական աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը մեծացել և դիվերսիֆիկացրել է իր գործունեությունը՝ ներառելով ֆինանսական, ավիացիայի, ոսկյա իրերի արտադրության, նավթամթերքի վերամշակման և վաճառքի ոլորտները։

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի