Մարզեր

ՀՀ ԱՍՀ նախարարը Շիրակի մարզում այցելել է երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը Շիրակի մարզում այցելել է երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությւան մեջ նշվում է, որ նրանք նախ եղել են Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շփվել հաստատությունում խնամք ստացող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Նարեկ Մկրտչյանը, Արտուշ Հովհաննիսյանն ու Սարիկ Մինասյանը եղել են Գյումրիում գործող, երեխաներին խնամք մատուցող երկու հաստատություններում՝ Գյումրու «Երեխաների տանը» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում»։ 

Շրջայցերի ընթացքում հանդիպել են երեխաներին, մասնագետների հետ քննարկել ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում