Հայաստանի արտահանման նոր ռազմավարության հիմքում ընկած է ապրանքների որակի բարձրացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտահանման ռազմավարության մշակման գործում շեշտադրումը կատարվել է ապրանքների որակի բարձրացման վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը՝ խոսելով Հայաստանի արտահանման ռազմավարության մասին, որն արդեն մշակվել է և գտնվում է հաստատման փուլում։ 

Նրա խոսքով՝ այս հարցում բավականին մեծ է եղել Եվրոպական միության գործընկերների դերակատարությունը։ 

«Արտահանման ռազմավարության մշակման հիմքում ընկած են եղել այն ուսումնասիրությունները և այն գործող շուկաները, որտեղ մենք դիրքավորված ենք մեր ապրանքներով։ Հիմնականում շեշտադրումն արել ենք որակի վրա, որովհետև մենք հասկանում ենք, որ արտահանման մասին խոսելիս՝ ռազմավարության հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի ապրանքների որակի բարձրացումը և մի շարք երկրների ստանդարտներին համապատասխանեցումը, այլապես արտահանումը շարունակաբար խոցելի կլինի»,-նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ 

Նա շեշտել է, որ արտահանման ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե արտահանվող ապրանքների քանակը, այլ որակը։ 

Փոխնախարարի խոսքով՝ այս համատեքստում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը լավարկում և բարձրացնում է որակի ենթակառուցվածքների դերը։ 

«Պլանում ունենք լաբարատոր կարողությունների զարգացումը, որը մեզ հնարավորություն կտա ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներին տրամադրել համապատասխանության գնահատման փաստաթղթեր, որոնք կարող են ճանաչելի լինել նաև Եվրոպական միությունում․ սա է մեր հիմնական նպատակը»,-ասել է Նարեկ Հովակիմյանը։

Հայերեն English Français Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ