Արման Եղոյանը Բաքվից հնչած հայտարարությունը համարում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ է համարում Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանն այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը, թե Բաքուն սպասում է, որ Հայաստանը սահմանադրական փոփոխություններով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին։

Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։ 

Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ մնացած երկու չհամաձայնեցված կետերից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Սահմանադրությանը։  

Հայերեն English Español

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում