Քաղաքականություն

ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա դաշինքին Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում հաղթելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա դաշինքին Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում հաղթելու առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքին Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։  

«Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:  Հայաստանը խորապես գնահատում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, ներառյալ՝ Եվրոպական միության շրջանակում, և ակնկալում է ավելի ամրապնդել մեր բազմակողմանի համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարության հանդեպ մեր համատեղ հավատարմության վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում