Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը Էստոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Կցանկանայի վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խորացնելու և սոցիալ-տնտեսական զարգացման առաջնային ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հարցում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում