Սպորտ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մեկնարկեց Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի կանանց ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնին:

Առաջին կեսում Հայաստանի հավաքականը կարողացավ երեք անգամ գրավել մրցակցի դարպասը. աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան ու Լարա Կազանչյանը: 

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին ևս 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Դուբլ ձևակերպեց Լարա Կազանչյանը, մեկ գոլ էլ խփեց Աննա Դալլաքյանը: 

Հայաստան-Լիխտենշտեյն` 6:1:

Հաջորդ հանդիպումը կանանց ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին` հյուրընկալելով Ղազախստանի հավաքականին: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում