Սպորտ

Նիկոլաս Կալուկյանը միացել է «Ուրարտու»-ին

1 րոպեի ընթերցում

Նիկոլաս Կալուկյանը միացել է «Ուրարտու»-ին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն թիմում, որտեղից էլ համալրել է «Ուրարտու»-ի շարքերը։

Ֆուտբոլիստը նաև համարվում է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածը կմեկնարկի փետրվարի 23-ին:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում