Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Աբովյան» ՔԿՀ-ում վերանորոգված մասնաշենքի և վարչական շենքի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված մասնաշենքի և վարչական շենքի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը, Պաշտպանի աշխատակազմի, նախարարության, ծառայության և հիմնարկի ներկայացուցիչները։ 

Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում:

«Ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն առանցքային դեր ունեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման համատեքստում: Հենց առկա պայմանների հետ կապված են հաճախ առաջանում տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են իրավունքների խախտումների։ Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապահովելով նրանց համար տարբեր ծառայությունների հասանելիությունը և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու պահանջի փաստացի իրացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը նաև նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված պարբերաբար է հարցեր բարձրացնում։ Այս համատեքստում ընդգծել է, որ ուրախալի է Արդարադատության նախարարի, ինչպես նաև իրավասու մյուս մարմինների հանձնառությունը՝ խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից։

Բացման արարողությունից հետո Անահիտ Մանասյանն ու միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկի վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։

Հայերեն

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան