Սպասվող ձյան առատ տեղումների բարդություններից խուսափելու համար Երևանում աշխատանքներ են իրականացվում
1 րոպեի ընթերցում

Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված, Երևանում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն ուղղված աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։