Երևան

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում: 

«Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները, բակային տարածքներում՝ համատիրությունները»,- հիշեցվեց նիստի ընթացքում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում