Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները սկսել են պայքարը Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը հայտնեց, որ դարձել է Բալկանյան երկրների առաջնության վազքի 1500 մետր տարածության մրցաշարի հաղթող:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը մասնակցում 7 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ),Միլենա Գրիգորյան (վազք), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Սամվել Գևորգյան (վազք), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում