Քաղաքականություն

ԱՄԷ-ն կոչ է անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայի կառավարման մասնակցությունից

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն կոչ է անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայի կառավարման մասնակցությունից

ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարման մեջ իր մասնակցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարգաշն այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ ընդգծելով, որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է գերակա լինեն ՀԱՄԱՍ շարժման շահերից։

«Գազայի կառավարումից ՀԱՄԱՍ-ի հեռանալու մասին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի ռացիոնալ խնդրանքը տեղին է, քանի որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է ավելի առաջնային լինեն, քան այդ շարժման նպատակները»,- գրել է Գարգաշը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում