Սպորտ

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին

2 րոպեի ընթերցում

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնարկի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում: Առաջին երկու հանդիպումն ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում՝ հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փետրվարի  16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ՝

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան) 

Սոֆինե Կևորկյան - Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)

Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ՝

Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» (Կանադա)

Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) 

Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան) 

Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) 

Նատալիա Մինիսսյան - «Լեջենդս» (ԱՄՆ) 

Սոֆիա Հարությունյան - «Բրեյքերս» (ԱՄՆ) 

Սավաննա Թեյլոր

Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»

Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ՝ 

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան) 

Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա) 

Լարա Կազանչյան - «Լանս» (Ֆրանսիա) 

Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)

Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Իգլզ» (ԱՄՆ) 

Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա) 

Հարձակվողներ՝

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ» 

Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան) 

Հուրի Թորոսյան - «Տուդելա» (ԱՄՆ) 

Երկու հանդիպումն էլ տեղի կունենա Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14:30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում