Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդը հաղթահարել ԱԱ-ի որակավորման փուլի արգելքը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի լեռնադահուկասպորտի հավաքականի անդամները մեկնարկել են աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան:
Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարեց որակավորման փուլը և միացավ աշխարհի 50 լավագույններին, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Այն տեղի կունենա փետրվարի 14-ին:
Գլեբ Մոսեսովը հայաստանցի առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը:
ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը: