Սպորտ

Ծանրորդները Ծաղկաձորում սկսում են ուսումնամարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

Ծանրորդները Ծաղկաձորում սկսում են ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը սկսում է նախապատրաստվել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ասաց, որ Ծաղկաձորում մեկնարկող ուսումնամարզական հավաքը 2025 թվականի առաջին հավաքն է, որով թիմը պատրաստվում է տարվա առաջին խոշոր մրցաշարին: 

Ուսումնամարզական հավաքին նախնական հայտերով կմասնակցեն` Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը, Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաքը կմեկնարկի փետրվարի 14-ին և կեզրափակի մարտի 1-ին: Մինչև Եվրոպայի առաջնությունը հավաքականները ևս մի քանի հավաք կանցկացնեն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում