Սպորտ

Հրաձգության հավաքականի անդամները թիմային հաշվարկում դարձել են ԵԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հրաձգության հավաքականի անդամները թիմային հաշվարկում դարձել են ԵԱ-ի ոսկե մեդալակիր

Հայաստանի հրաձգության մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամները նվաճել են առաջին մեդալները։

Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։

Հայ մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում