Մեքսիկան չարդարացված է համարում ԱՄՆ պողպատի մատակարարման մաքսատուրքերը և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողներին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
«Մենք ավելի շատ պողպատ ենք ներմուծում ԱՄՆ-ից, քան արտահանում։ Այս տուրքերը արդարացված չեն և անտրամաբանական են: Մենք խորհրդակցություններ կանցկացնենք Թրամփի նոր վարչակազմի հետ և կներկայացնեն Մեքսիկայի փաստարկները»,- ասել է նա: